Խորհուրդ

Արա Հակոբյան

Խորհրդի նախագահ, գործադիր մարմնի անդամ


Արա Հակոբյանը ծնվել է 1962 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով տեսական ֆիզիկոսի որակավորում, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի կոչում: Արա Հակոբյանը «Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Նախկինում եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում, Մալայզիայում և Ինդոնեզիայում, աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցերով, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ, ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության միջազգային կազմակերպությունների, օրենսդրության և իրավաբանական գլխավոր վարչության պետ։ Աշխատել է միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների վարչությունում որպես տնտեսական հարցերով մասնագետ, «Քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն»-ի (AEPLAC, TACIS) գործադիր տնօրեն։

Ակտիվ քաղաքական գործունեության ընթացքում հանդիսացել է 1990թ․ ապրիլի 2-ին հռչակված Հայաստանի հանրապետական կուսակցության Հիմնադիր հանձնախմբի անդամ, 1989-1990թթ․ եղել է «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կազմակերպության խորհրդի անդամ և «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպության կազմում մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերին։

Արա Գասպարյան

Գործադիր մարմնի քարտուղար


Արա Գասպարյանը ծնվել է 1970 թվականին։ Ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ու իրավունքի բաժինը, ՌԴ սոցիալական հարաբերությունների և աշխատանքի ակադեմիան, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ու քաղաքագիտության մագիստրոսական ծրագիրը: Պատմական գիտությունների թեկնածու է և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ: Արա Գասպարյանը «Ազգային օրակարգ» հիմնադրամի տնօրենն է։ 2009 թվականից աշխատել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներքին անվտանգության վարչությունում` վերջին տարիներին ղեկավարելով ռազմական անվտանգության բաժինը: «5165» ակումբի հիմնադիրներից է:

Իգոր Զարգարյան

Գործադիր մարմնի անդամ


Իգոր Զարգարյանը ծնվել է 1965 թվականին։ Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ։ Այնուհետև ուսումը շարունակել է ՌԴ նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում (RANEPA) ստանալով իրավաբանի որակավորում։ 2006 թվականին ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության լավագույն 1000 թոփ մենեջերներից։ 2012-2014 թվականներին արդյունաբերական քաղաքականության զարգացման ոլորտում զբաղեցրել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը։ Իգոր Զարգարյանը «Սոյուզ» բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն է։ Համահիմնադրել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, «Արար» հիմնադրամի հոգաբարձու է և անդամակցում է «5165» ակումբին։

Նորայր Աղայան

Խորհուրդի անդամ


Նորայր Աղայանը ծնվել է 1979 թվականին: Ավարտել է Մոսկվայի հայկական գիմնազիան, իսկ այնուհետև Երևանի Պետական Համալսարանը՝ ընդհանուր տնտեսագիտություն մասնագիտությամբ: Անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում՝ զբաղեցնելով դասակի հրամանատարի պաշտոն: Աշխատել է հանքարդյունաբերության ոլորտում զբաղված մի շարք ընկերություններում՝ այդ թվում Կապանի Լեռնահարստացման Կոմբինատում, «Դանդի Փրիշզ Մեթալզ Կապան» ՓԲԸ-ում: Ի թիվս այլոց, զբաղեցրել է կառավարության հետ կապերի մենեջերի, ֆինանսական տնօրենի, հանքի արտադրության գծով տնօրենի պաշտոնները:

Նունե Ամիրյան

Խորհուրդի անդամ


Ծնվել է 1969թվականին: Ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն ֆակուլտետը: Աշխատել է Էջմիածնի շրջ. Գայ գ. դպրոցում ՝ ուսուցիչ: ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտ՝ բաժնի վարիչ, Երևանի համար 130 հիմնական դպրոց՝ ուսուցիչ։ Աշխատել է «Մաթեմատիկան դպրոցում», «Մարդ եւ հասարակություն» գիտամանկավարժական ամսագրերում՚։

Վարազդատ Հարությունյան

Խորհուրդի անդամ


Ծնվել և ապրել եմ Հայաստանում՝ Երևանում։ Սովորել և ավարտել եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի, այնուհետև մագիստրոսի կոչում։ Պարտադիր զինվորական ծառայութունս անցել եմ ԼՂՀ ՊԲ զինված ուժերում՝ զբաղեցնելով ջոկի հրամանատարի և դասակի հրամանատարի տեղակալի պաշտոնները։ Մասնագիտական աշխատանքային գործունեությունս սկսել եմ ՀՀ կենտրոնական բանկում՝ իրավաբանական վարչությունում։ Աշխատել եմ "Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ" ՓԲԸ-ում, "Արդշինբանկ" ՓԲԸ-ում, իսկ այժ աշխատում եմ "ԱյԴի Բանկ" ՓԲԸ-ում, որպես ընդհանուր իրավախորհրդատվության և կորպորատիվ քարտուղարության բաժնի ղեկավար։bՓաստաբանական պալատի անդամ եմ՝ արտոնագրված փաստաբան։

Աշոտ Ղազարյան

Խորհուրդի անդամ


Աշոտ Ղազարյան, ծնվել է 1964թ.: 1982-84թթ. Ծառայել է խորհրդային բանակում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի՝ տնտեսագիտական կիբեռնետիկա ֆակուլտետը և ստացել տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում: Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի Միջազգային Առևտրի Ինստիտուտում, ստանալով միջազգային առևտրի տնտեսագետի որակավորում: Ուսումնական և որակավորման բարձրացման բազմաթիվ կրթական ծրագրեր է անցել Շվեյցարիայում, Հոլանդիայում, Հունաստանում և այլուր: Աշխատանքային գործունեությունը սկսել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցնելով կրթսեր մասնագետից մինչև նախարարության աշխատակազմի ղեկավար, ՀՀ գլխավոր պետական տեսուչ: 2006թ ՀՀ նախագահի կողմից շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2 –րդ դասի պետական խորհրդականի կոչում: Հանդիսացել է ՀՀ-ԱՀԿ բանակցային թիմի անդամ, 2003 և 2005թթ. ԱՀԿ նախարարական վեհաժողովում ՀՀ պատվիրակության աշխատանքների համակարգող: Ունի դասախոսական աշխատանքի հարուստ փորձ: Ներկայումս զբաղվում է ձեռներեցությամբ հյուրընկալության ոլորտում, ամուսնացած է, ունի 2 զավակ և մեկ թոռնիկ:

Հայկ Շեկյան

Համահիմնադիր


Հայկ Շեկյանը ծնվել է 1976 թվականին։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև ստացել է տնտեսագիտական և կառավարման գիտությունների թեկնածուի կոչում ՌԴ նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում: Նախկինում աշխատել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնւմ որպես ֆինանսական աջակցության ծրագրերի ղեկավար, ինչպես նաև զբաղեցրել ղեկավար պաշտոններ հայկական առևտրային բանկերում: Հայկ Շեկյանը «ՇՏԻԳԵՆ» ընկերության հիմնադիրն է, «Արար» հիմնադրամի խորհրդի և «5165» ակումբի անդամ:

banner-join-new-1banner-join-new-hover-2