Տպավորություն է, որ կուլիսների հետևում օլիգարխների հետ առևտուրը շարունակվում է. «Ազգային օրակարգ»

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
April 24, 2019
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրների ասուլիսը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոնսենսուսային թեզերի մասին
August 9, 2019
Show all

Տպավորություն է, որ կուլիսների հետևում օլիգարխների հետ առևտուրը շարունակվում է. «Ազգային օրակարգ»

Հեղափոխությունից անցել է մեկ տարի: Արդյո՞ք կան ցուցիչներ, որոնք վկայում են համակարգային փոփոխությունների մասին: 2018թ. տեղի ունեցած իրադարձությունների և դրանց արդյունքների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերլուծաբան Կարեն Քոչարյանն անդրադառնալով այս հարցին, նշեց, որ ցուցիչներ, անշուշտ, կան, բայց դրանք ավելի քիչ ոլորտներում են, քան կարող էին լինել:

«Կարևոր ցուցիչը մթնոլորտն է՝ այլևս չկա իշխանության նկատմամբ համընդհանուր անվստահությունը, հասարակություն-իշխանություն անջրպետը և ապատիան: Մեկ տարի առաջ առաջացավ սպասում… Կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի լուրջ առաջընթաց կա»:

Կ. Քոչարյանը նաև ընդգծեց, որ ժողովրդավարությունը նպատակ չի կարող լինել, դա գործիքների ամբողջություն է՝ նպատակի հասնելու համար:

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դիտարկմամբ՝ հեղափոխությունը ժամանակի մեջ ընդամենը մեկ ակտ չէ, այլ երկարատև գործընթաց է. «Մենք գտնվում ենք ժամանակակից ազգային, ժողովրդավարական, զարգացած պետության կառուցման սկզբնական փուլում: 2018-ի իրադարձությունները այսպիսի պետություն կառուցելու համար հնարավորություններ են բացել, մերժվել է հուսալքության զգացումը, այժմ դինամիզմի, որոնման, պայքարի վիճակ է»: