Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվելիք հնարավոր ընտրությունների ժամանակ փորձ է արվելու ազդելու ընտրութունների ազատ ընթացքի և արդար ելքի վրա

Շարժումը պետք է նոր թափով վերսկսի իր ակտիվ պայքարը
March 19, 2021
«Ազգային օրակարգ» կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի, գույքի 2020 թվականի հաշվետվություն
March 29, 2021
Show all

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվելիք հնարավոր ընտրությունների ժամանակ փորձ է արվելու ազդելու ընտրութունների ազատ ընթացքի և արդար ելքի վրա

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված և հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրությունները, որևէ կերպ չեն կարող հավակնել լինելու Հայաստանի և Հայության կողմից առերեսվող գոյութենական հիմնախնդիրների լուծման արդյունավետ ճանապարհ։

Գործող վարչախմբի կառավարման ամբողջ ժամանակաշրջանում բազմիցս ականատես ենք եղել իշխանությունների կողմից ստի, մանիպուլացիաների, ռեպրեսիվ միջոցների, վարչական ռեսուրսի գործադրմամբ իրենց ապազգային և հակապետական նպատակներին հասնելու գործելաոճին։ Նշյալը հիմք է տալիս պնդելու, որ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանախմբի կողմից կազմակերպվելիք հնարավոր ընտրությունների ժամանակ փորձ է արվելու կիրառել նույն մեթոդները և ազդելու ընտրութունների ազատ ընթացքի և արդար ելքի վրա։

Ելնելով վերոգրյալից, մենք հաստատում ենք, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունը անընդմեջ շարունակելու է հետևողական պայքարը միտված՝ օր առաջ կապիտուլացիոն իշխանախմբի հեռացմանը, արտահերթ ընտրությունների միջոցով ազգային իշխանությունների ձևավորմանը, և գործընկեր քաղաքական ու հասարակական ուժերի հետ միասին Հայկական պետականության շուրջ առկա սպառնալիքների հաղթահարմանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ