Գաղտնիության քաղաքականություն

(«Ազգային Օրակարգ» կուսակցության)

Հարգելի՛ օգտատեր, օգտվելով մեր կայքից (այսուհետ՝ Կայք)՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն գաղտնիության քաղաքականության դրույթներին:  

«Ազգային օրակարգ» կուսակցությունը բարձր է գնահատում Ձեր աջակցությունը՝ կուսակցության կայացման նպատակով Ձեր կողմից իրականացվող նվիրատվությունների տեսքով, ուստի հանձն է առնում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ձեր վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը պաշտպանելու համար։

Ընդ որում՝ գաղտնիության պաշտպանությունը տարածվում է ոչ միայն կուսակցության նվիրատուների, այլ նաև՝ կայքի այցելուների տեղեկատվության նկատմամբ։

Կայքի միջոցով հավաքագրվող անձնական տվյալները կիրառվում են միայն «Ազգային օրակարգ» կուսակցության՝ օրենքով և իր կանոնադրությամբ ամրագրված նպատակների իրագործման համար, մշակվում են բացառապես ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ և չեն վաճառվում կամ այլ կերպ օտարվում երրորդ անձանց։

Կայքից օգտվելիս Ձեր պատշաճ նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով:

ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Կայքը հանրամատչելի է։ Կայքի այցելուներից չի պահանջում գրանցվել, տրամադրել անձնական տեղեկատվություն կամ ստեղծել անձնական էջ՝ Կայքը դիտելու կամ Կայքի ֆունկցիոնալ դաշտերից օգտվելու համար։ Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկատվություն: Կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնականացնող որևէ տեղեկություն:

ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կուսակցությունը կայքի միջոցով իրականացնում է նաև դրամահավաք՝ Կուսակցության ֆինանսական կարիքները հոգալու և կուսակցաշինության ընթացքում առաջացող խնդիրները լուծելու նպատակով։

Որպեսզի Կայքը հնարավորություն ունենա ընդունելու և սպասարկելու Ձեր կողմից կատարված նվիրատվությունը՝ այն հարցում է կատարում անհրաժեշտ տեղեկատվության մասին: Մասնավորապես, Ձեր կողմից լրացվում են անուն, ազգանուն, էլ. հասցե, ուղերձ (ցանկության դեպքում):

Վճարումը կատարելու համար՝ Կայքի միջոցով նաև լրացվում է Ձեր բանկային քարտի համարը: Կայքի միջոցով կատարվող նվիրատվությունները սպասարկում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն, որի մասին նշում կտեսնեք նվիրատվություն կատարելիս: Վճարումը կատարելիս օգտագործվում են անվտանգության միջոցառումներ, և տրամադրված տեղեկատվությունը մեզ մնում է անհայտ. դրա գաղտնիությունը կանոնակարգվում է տվյալ հարթակի գաղտնիության պայմաններով և քաղաքականությամբ:

 Ընդ որում՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով առկա են նվիրատվությունների որոշակի սահմանափակումներ։

Այսպես, մեկ ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում չի կարող կատարել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող նվիրատվություն։

Նվիրատվություններ չեն կարող ընդունվել՝

1) օտարերկրյա պետություններից․

2) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից․

3) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից,

4) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից․

5) անանուն անձանցից:

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից։

Ընդ որում, եթե նվիրատվությունն ստացվել է վերը նշված չթույլատրված աղբյուրներից, ապա կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվությունը կամ նվիրատվության սահմանված չափը գերազանցող դրամական գումարը փոխանցել պետական բյուջե։

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՍԻՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

Կայքը Ձեզնից հավաքում է որոշ տվյալներ և Ձեր կողմից մեր Կայքից օգտվելուն հետևում տեղեկատվության ստացման և դրան հետևելու համար նախատեսված հատուկ ավտոմատացված տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են քուքիները կամ լոգ քայլերը:

Վերոնշյալ տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս հետևել, թե որքան մարդ է օգտվում Կայքից, այդուհանդերձ Ձեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվում: Դրանց միջոցով հնարավոր է գրանցել Ձեր համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը՝ Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով, և գրանցել ընդհանուր տեղեկություններ: Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայք: Կուսակցությունը չի օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ բացառապես Կայքի միջոցով նվիրատվությունների կատարման շարժին հետևելու համար: Կայքը հավաքում և պահպանում է որոշակի տեղեկատվություն լոգ ֆայլերում: Այս տեղեկատվությունը ներառում է ինտերնետ կանխագրի հասցեն (IP), բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայությունների մատակարարին (ISP), պլատֆորմի տեսակը, օր/ժամ ձեռքբերված համընդհանուր տեղեկատվությունը համախառն օգտագործելու համար:

Ցանկացած իրավիճակում հիշյալ տեղեկատվությունը հավաքագրվում է Կայքն առավել հասանելի և արդյունավետ դարձնելու նպատակով և ոչ մի դեպքում չի օգտագործվում այլ նպատակներով:

Ձեր վերաբերյալ հավաքագրված տվյալները մեր կողմից օգտագործվում են բացառապես՝

  • մեր կայքի նյութերի առավել արդյունավետ տրամադրման ապահովման՝ հաշվի առնելով Ձեր բրաուզերի և համակարգչի յուրահատկությունները,
  • մեր կայքի օգտագործման վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքման,
  • նորությունների բաժանորդագրության,
  • «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված հաշվետվողականությունն ապահովելու համար։

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը հասանելի է Կուսակցության աշխատակազմին և Կուսակցությանը ծառայություններ մատուցող անձանց, որոնց հետ կնքված պայմանագրերում սահմանված են գաղտնի տեղեկատվության չբացահայտման վերաբերյալ փոխադարձ պարտավորություններ։

 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Կուսակցությունը տեխնիկական և կազմակերպչական միջոցներ է ձեռնարկել՝ պաշտպանելու ստացած անձնական տեղեկությունը կորստից, սխալ օգտագործումից և չարտոնված հասանելությունից և պաշտպանելու դրա գաղտնիությունը: Կիրառվում են համապատասխան անվտանգության նոր տեխնոլոգիաներ և եղանակներ:Այնուեմանայնիվ, ինտերնետի կամ բջջային հեռահաղորդակցության հարթակների միջոցով ինֆորմացիայի փոխանցումը ամբողջովին և բացարձկ անվտանգ չէ, ուստի կուսակցությունը չի կարող երաշխավորել այդ տեխնոլոգիաների լիարժեք անվտանգությունը։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մենք կարող ենք վերանայել մեր գաղտնիության քաղաքականությունը, իսկ վերանայված քաղաքականությունը տեղադրվում է սույն էջում՝ նշելով փոփոխության ամսաթիվը։